Նախորդ տարվա ապրիլի 21-ի համեմատ, այս տարվա նույն օրվա տվյալներով, Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 սանտիմետրով. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից։
Նշվում է՝ 2020 թվականի ապրիլի 21-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 44 միլիոն 563 հազար խորանարդ մետր ջուր:
Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի ավելացում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը