Մեր քաղաքական գործիչները, պետական գործիչները, գոնե վերջին դեպքերի լույսի ներքո տակավին չեն հասկանում ինչպիսի դերակատարում ունի Հայ եկեղեցին: Այս մասին Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Հալածանքը մեր նշանն է, Աստծո կողմից է դա մեզ տրված: Մենք գիտենք, որ վարդերի ու մեխակների չենք արժանի, այլ հալածանքի: Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք է ասել՝ փողոցում չեք գտնվում, եւ նրանք պետք է հասկանան մեր դերը մեր ժողովրդի կյանքում: Հատկապես ԱԺ փոխխոսնակի արտահայտությունները Վեհափառ Հայրապետի մասին, ուղղակի, զարմանքը քիչ է ասել, ցավ եմ ապրում, նաեւ այն մտքին են հանգեցնում, որ իրենք չգիտեն ով են եւ ինչով են զբաղված: Այն տպավորությունն ունեմ, որ չի էլ կարդացել, թե ինչ է ասել վեհափառը: Հուշել են, ինքն էլ ասել է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը