Վրաստանը երկարաձգել է ավիահաղորդակցության արգելքը բոլոր երկրների հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«Ավիահաղորդակցության արգելքը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը: Այս որոշման մասին Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն հայտնել է ավիաընկերություններին, որոնք չվերթներ էին իրականացնում դեպի Վրաստան»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Բացի այդ, արգելվել է մուտքն ու ելքը 4 խոշոր քաղաքներից՝ Թբիլիսիից, Բաթումից, Քութայիսից և Ռուսթավից: Երկրում ներկա պահին նաև պարետային ժամ է գործում 21:00-ից մինչև 6:00-ն:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 336-ի, 74 մարդ ապաքինվել է, 3-ը՝ մահացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը