Զորակոչն ընթանալու է սահմանված ժամկետում, անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, հնարավոր է երկարաձգվի։ Այս մասին Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել: Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին: Բոլոր զինվորական կոմիսարիատներին հատկացվել են անհատական պաշտպանիչ միջոցներ: Մինչ զորակոչը՝ բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ և յուրաքանչյուր օրվա աշխատանքների ավարտից հետո այդ աշխատանքները կրկնվելու են»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը