11 04 2020

Հակահամաճարակային միջոցառումները հավասար են զրոյի, երբ սուպերմարկետներում այս վիճակն է․ Կոստանյան

Հակահամաճարակային միջոցառումները հավասար են զրոյի, երբ սուպերմարկետներում այս վիճակն է․ Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատերից մեկի հրապարակած լուսանկարով, որտեղ երևում է առևտրական կենտրոնի դիմաց քաղաքացիների կուտակումներ և դրել, որ հակահամաճարակային միջոցառումներ անելը հավասարվում է զրոյի, երբ սուպերմարկետներում նման վիճակ է։

«Այսքան հակահամաճարակային միջոցառումներն անելը հավասարվում է զրոյի, երբ քաղաքի մի քանի այսպիսի ցանցային սուպերմարկետներում (կարծում եմ պարզ է որի մասին է խոսքը) այս վիճակն է։ Փոքր բակային խանութների գործունեությունն ավելի անվտանգ է, քան այս սուպերմարկետներում։ Կամ եթե փակել չեք կարող, գոնե ոստիկանական խիստ վերահսկողություն սահմանեք։ Սա ի՞նչ է։

Ոստիկանները փողոցներում անտեղի պտտվում են ու մարդկանց դեմքին նայելով՝ նոր որոշում թուղթ հարցնեն, թե ոչ (այսքան օրվա կարանտինի ընթացքում ինձանից միայն երկու անգամ են թուղթ հարցրել)։ Ու էդ թուղթն ընդհանրապես բանի պետք չի, քանի որ որևիցե կերպ չի կանխում համաճարակի տարածումը, միայն այս նեղ իրավիճակում մարդիկ են անիմաստ տուգանվում»,- գրել է Կոստանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ