Առաջիկայում ունենք մեզ համար սրբազան տոներ և հիշատակի օրեր` ապրիլի 24-ն է, նաև մայիսի առաջին տասնօրյակում՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այդ միջոցառումները կսահմանափակվեն. ֆեսյբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետև եթե թույլ տանք այդ միջոցառումները` սովորական ընթացակարգով, կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն` այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, կիրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաև մայիսի 8-ին և 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- նշեց նա՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցուն ըմբռնումով է մոտենում այս իրավիճակին և առաջիկա Սուրբ Զատկի միջոցառումները տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով: Եկեղեցին նույնպես կոչ է արել, որպեսզի քաղաքացիները ներկա չլինեն զանգվածային միջոցառումների»,- ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը