Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքը ընդհանրապես կարգելվի, որովհետև այն ամենամեծ ռիսկայնությունն ունի վարակի տարածման առումով: Պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի: Շարունակվելու են տեղաշարժվելու սահմանափակումները, ցանկացած պահի կարող ենք ունենալ վարակի նոր բռնկում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին, որ ըմբռնումով մոտենան, քանի որ այս որոշումները կայացվում են հանուն մարդու և քաղաքացու, ոչ թե ի հեճուկս նրանց իրավունքների:
«Փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից այն ոլորտները, որոնք աշխատանքը թույլատրվում է, մենք սահմանում ենք, որ այդտեղ տրանսպորտային ծախսերը և փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշտատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն: Միջմարզային երթևեկությունը գոնե առաջիկա շաբաթվա համար արգելվելու է: Մյուս կողմից Երևանում և մարզերում տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները նույնպես կարող են գործել: Անձնական փոխադրումները, իհարկե, սահմանված սահմանափակումների շրջանակում, նույնպես կթույլատրվի»,- ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը