11 04 2020

Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը դուրս կբերվի

Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը դուրս կբերվի

Ապրիլի 12-ին՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը եւ աշխարհասփյուռ ժողովրդին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա  Մելիքյանը:

«Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 10:30-ին՝

- Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,

- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջերում,

- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ