Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
Նույն օրը ժամը 12։00-ին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը