Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց։ ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին։
Այսպես՝ մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո բեռնատար ավտոմեքենան մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու։
Կանգ առնել թույլատրվում է միայն հատուկ կազմակերպված տարածքներում՝
Stop point-ներում, Քաղաքացիականա պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում գտնվող ավտոմեքենաների կայանատեղերում։
Stop point-ներում վարորդ իավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, անձնական օգտագործման իրեր, կամ սննդամթերք։
Խնդիրների դեպքում օրինակ առողջության վատացման կամ բեռնատարի անսարքութւյան պարագհայում վարորդը պետըք է զանգի 112 հեռախոսահամարով և սպասի մեքենայի սրահում։
Երբ պետք է բեռնատար ավտոմեքնենան լքի Վրաստանի տարածքը․ Տարանցիկ տեղաշարժման դեպքում երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում։ բացառությամբ Կազբեկի սահմանային անցակետից կամ Կազբեկիի ուղղությամբ տեղաշարժվելուց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը