08 04 2020

Ի՞նչ պետք է իմանան բեռնատարների վարորդները Վրաստան մուտք գործելիս



Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց։ ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին։

Այսպես՝ մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո բեռնատար ավտոմեքենան մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու։

Կանգ առնել թույլատրվում է միայն հատուկ կազմակերպված տարածքներում՝

Stop point-ներում, Քաղաքացիականա պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային  անցակետում գտնվող ավտոմեքենաների կայանատեղերում։

Stop point-ներում վարորդն իավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, անձնական օգտագործման իրեր, կամ սննդամթերք։

Խնդիրների դեպքում, օրինակ՝ առողջության վատացման կամ բեռնատարի անսարքության պարագայում վարորդը պետք է զանգի 112 հեռախոսահամարով և սպասի մեքենայի սրահում։

Երբ պետք է բեռնատար ավտոմեքնենան լքի Վրաստանի տարածքը․ տարանցիկ տեղաշարժման դեպքում երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Բացառությամբ Կազբեկի սահմանային անցակետից կամ Կազբեկիի ուղղությամբ տեղաշարժվելուց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ