Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:
Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները»,-նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը