Այսօր իշխանական գրչակները փորձում են մանիպուլացնել բիոլաբորատորիաների թեման: Մասնավորապես՝ երբ մենք այս թեմայից խոսում ենք, փորձում են ասել, թե այն Ռուսաստանին, կամ այլ պետության է ձեռնտու, բայց մենք ցանկանում ենք այս թեման բարձրացնել առաջին հերթին մեր ազգային անվտանգության շահերից ելնելով։ Այս մասին Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում պաշտոնապես գործում է 8 բիոլաբորատորիա, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից և դրանք գտնվում են Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում:
«Դուք լսել եք խոսակցությունները, որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք են պատրաստում, այդ զենքի նյութերն են մշակվում»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը