ՍԱՏՄ-ն իրականացրել է կանխարգելման աշխատանքներ։ Մեր տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևանում՝ 500, մարզերում՝ մոտ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ և արտադրություններ,մինչև հանրային սննդի oբյեկտների աշխատանքի դադարեցումը նաև հանրային սննդի օբյեկտներ։ Հանձնարարվել է ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների ՀԴՄ սարքերի ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները համապատասխան վայրերում տեղադրել ախտահանիչ միջոցներ։ Այս մասին ասուլիսում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրականացրել են շրջայցեր բացօթյա առևտուրը բացառելու նպատակով։ «Մշտադիտարկում է իրականացվել նաև գյուղատնտեսության 18 շուկաներում, արաձանգրվել է շուկաների զգալի մասը չի գործում, իսկ այցելուների քանակը զգալիորեն նվազել է։ Տեսչական մարմինների կողմից ապրիլի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ առցանց սննդամթներիք վաճառքով զբաղվողներին վերահսկելու համար։ Այսինքն ակտիվորեն վերահսկվելու ենք առցանց սննդամթերքի վաճառք իրականցնողներին»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։
Ավետիսյանն նշեց նաև, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի աշխատակիցները այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդկորտերը և պարզել , որ այդ վայրերում հանրային սննի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն հանրային սննդի մատուցման կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից գործունեությունը իրականացնում են միայն առաքումով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը