Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հրապարակել է հասցեները, որտեղ կտեղադրվեն 500 ժամանակակից վերելակները:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։
Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր վերելակ կտեղադրվի։
Նաև հիշեցնում եմ, որ վերելակի հետագա խնամքի և սպասարկման պարտականությունը կրելու են բնակիչները, քանի որ վերելակը բնակիչների բաժնային սեփականությունն է։
Այս պահին կարևոր է մնանք տանը և առողջ լինենք։ Ամեն ինչ լավ է լինելու»։
Հասցեները՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը