02 04 2020

Զինվորներին սնունդ մատակարարող կազմակերպությունները կանխավճար կստանան

Զինվորներին սնունդ մատակարարող կազմակերպությունները կանխավճար կստանան

Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայութուն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացը կիրականացվի կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում։ Հարցը Կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ 

«Կանխավճարի մարումն իրականացվելու է կատարվելիք վճարումներից 10 տոկոս նվազեցնելու միջոցով։ Նախագծի ընդունումը պայմանավորված է կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի և կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու հանգամանքով»,- ասաց Տոնոյանը։ 

Նախարարը նշեց, որ կազմակերպությունների առջև դրված պահանջներից մեկը որոշ սննդատեսակների երկարաժամկետ պահուստների ստեղծումն է։ 

«Սկզբում գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ և պետք է զրոյից ստեղծենք գոյություն չունեցող համակարգ։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել և փորձում ենք հերթով տալ խնդրահարույց հարցերի պատասխանները։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է համբերատար այդ խնդիրները լուծենք և զինվորին ապահովենք բարձրորակ սննդով։ Եվ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ պետք է կանխավճար տրվի այդ ոլորտում ներդրում անողներին»,- ասաց Փաշինյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ