Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի ղեկավարը խնդրանքով դիմել էր պաշտպանության նախարարություն՝ Համայնքի՝ Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքում տեղադրելու նպատակով տրամադրելու չօգտագործվող զրահատեխնիկայի կմախք՝ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հանդիսություններին առավել ռազմահայրենասիրական երանգ հաղորդելու համար: Սև մետաղի ջարդոնի մեկ կիլոգրամի շուկայական արժեքը՝ ներառյալ հարկերը, կազմում է 18-20 ՀՀ դրամ, իսկ զրահատեխնիկայի իրանը (կմախքը) կազմում է 7000կգ, որի արդյունքում որպես մետաղի ջարդոն՝ գումարը կազմում է՝ 18 (20) x 7 000 = 126 000 (140 000) ՀՀ դրամ:
Քանի որ ՀՀ պաշտպանության նախարարությունում առկա է նախկին ԽՍՀՄ ԶՈՒ-ից փոխանցված և ՀՀ ԶՈՒ-ում չշահագործված ԲՌԴՄ-2ՌԽ զրահատեխնիկա, որը դեռևս 2006 թվականին դուրս է գրվել և կազմաքանդվել, միաժամանակ որպես Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակի համար տեղադրվող գույք հավանության է արժանացել Համայնքի ղեկավարի կողմից, ինչպես նաև 2020 թվականին նախատեսվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին ընդառաջ, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված կազմաքանդված (առկա է միայն իրանը (կմախքը)) ԲՌԴՄ-2ՌԽ զրահատեխնիկան նվիրաբերել Համայնքին:
Որոշումը կայացվեց կառավարության՝ ապրիլի 2-ի նիստում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը