02 04 2020

Երկու ավտոմեքենա նախարարությունից վերցվեց և հանձնվեց կոմիտեին

Երկու ավտոմեքենա նախարարությունից վերցվեց և հանձնվեց կոմիտեին

Կառավարությունը նախարարությունից երկու ավտոմեքենա հետ վերցրեց և տվեց ռազմարդյունաբերության կոմիտեին ՀՀ կառավարությունը որոշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող 2008 թվականին թողարկված, 14,025,000.00 դրամ սկզբնական արժեքով «TOYOTA AVALON» մակնիշի, 100LL55 պետհամարանիշի և 2008 թվականին թողարկված, 14,537,000.00 դրամ սկզբնական արժեքով «TOYOTA LAND CRUISER PRADO» մակնիշի, 323LL60 պետհամարանիշի տրանսպորտային միջոցները հետ վերցնել նախարարությունից և ամրացնել նույն նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեին:

Մեքենաները, ըստ հիմնավորման, անհրաժեշտ են կոմիտեի կանոնադրական գործառույթներն իրականացնելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ