Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։
Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։
«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները»,- ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը