01 04 2020

Վրաստանում «չոր օրենք» է սահմանվել

Վրաստանում  «չոր օրենք» է սահմանվել

Վրաստանում մարտի 31-ից  ապրիլի 21-ը սահմանված արտակարգ դրության  ընթացքում արգելվել է ալկոհոլի վաճառքը։ Այս մասին հայտնում  է Интерфакс-ը։ Արգելքը տարածվում է նաև գարեջրի և գինու վրա:

Ռեստորաններին և այլ հասարակական վայրերին թույլատրվում է աշխատել միայն առաքման պայմանով:  Երկրում համընդհանուր կարանտին է սահմանվել: Քաղաքացիներին արգելվում է միևնույն վայրում հավաքվել 3 հոգուց ավելի քանակով: Բացառություն են  մթերային խանութները, բանկերն ու դեղատները, որտեղ պետք է պահպանվի անհրաժեշտ հեռավորությունը:

21:00-ից առավոտյան 06։00-ն պարետային ժամ է հայտարարվել:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 110 մարդ, 21-ն ապաքինվել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ