Մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«Մոսկվայի օդանավակայաններից դեպի Երեւան ավելի վաղ պլանավորված չվերթները չեղարկվել են (մարտի 31-ից ապրիլի 2-ը ընկած ժամանակահատվածում)
Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը