30 03 2020

ՊՆ-ն՝ իրավիճակը վերահսկելու և բանակը զորանոցային վիճակի բերելու մասին

ՊՆ-ն՝ իրավիճակը վերահսկելու և բանակը զորանոցային վիճակի բերելու մասին

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը հայտնում է․

«Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում  զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ  24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար:

Համոզված ենք, որ Զինված ուժերն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը նույնպես և անշեղորեն իրականացնում է պետության սահմանների անձեռնմխելիության ապահովման իր առաքելությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ