Աժ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության ժամանակ համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու հարցը։
ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը հետաքրքվեց, թե ինչո՞վ է պայմանավորված զանգերի ֆիքսումը, եթե մարդիկ իրենց տներում նստած են և շփումներ չեն ունենում այլ անձանց հետ։
«Գիտեք, որ 14-օրվա ժամկետը ռիսկային է վարակակրի հետ շփումը հետևանքներ առաջացնելու համար։ Այդ ինֆորմացիան լոկացիայի հետ մեկտեղ անհրաժեշտ է հասկանալու համար, թե վարակված անձը ում հետ է կոնտակտ ունեցել։ Տարբեր օպերատորների տեղեկատվությունն է մի տեղ հավաքվում և մի օպերատորից մյուսին կատարված զանգը, դրա սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար», - պատասխանեց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը