23 03 2020

«Հեղափոխության պահապաններ»-ի գործողությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել. «Փաստինֆո»

«Հեղափոխության պահապաններ»-ի գործողությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. Այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ» խմբի ներկայացուցչի գործողությունների հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

«Նյութեր են նախապատրաստվել ոստիկանությունում, ինչի հիման վրա դատախազությունում հարուցվել է քրեական գործ»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Նրա փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով :

Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ