23 03 2020

Ավինյանը հանգստացնում է, Փաշինյանը՝ խուճապ տարածում

Ավինյանը հանգստացնում է, Փաշինյանը՝ խուճապ տարածում

«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կոնորավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տեւել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում կամ կանխատեսվում էր»: Այս մասին մարտի 23-ին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ահա փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։ Այս մասին նա ասել է մարտի 21-ին Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Դեռևս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը։ Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ