Մենք արդյուանվետորեն աշխատել ենք շաբաթ և կիրակի օրերին, այսօր էլ հանձնաժողովի նիստում աշխատեցինք, մեր առաջարկություններից շատերն ընդունվեցին, բայց կան խնդիրներ, որոնք բաց են մնում: Այս մասին մարտի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Այդ խնդիրները հիմնականում վերաբերում են մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնին: Մեր անհամաձայնությունը կառավարության հետ նրանում է, որ կառավորությունը գտնում է, որ այս կանոններն արդեն իսկ գոյություն ունեն, մինչդեռ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները, այն է՝ անձի հիմնարար իրավունքները սահմանափակող ցանկացած կանոն կարող է և պետք է սահմանվի բացառապես օրենքով: Մարդկանց պետք է ներկայացվի, թե որ կանոնները պետք է պահպանվեն»,- ասաց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը