168.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
Հարցին՝ Հայաստանի իշխանությունները Բերձորի ճանապարհի փակման հարցը բացառապես տեղափոխել են ռուս խաղաղապահների տիրույթ, արդյո՞ք ՀՀ իշխանություններն այստեղ անելիք չունեն, Տարոն Սիմոնյանն ասաց՝ իհարկե, այստեղ անելիք հենց ՀՀ իշխանություններն ունեն:
«Ռուս խաղաղապահները, այո, իրենց գործառույթներն ունեն: Լա՞վ են կատարում, թե՞ վատ, դա հարցի մյուս կողմն է, բայց առաջնահերթությունը պետք է լինի հենց ՀՀ իշխանություններինը, նրանք պետք է զբաղվեն հայկական շահի սպասարկմամբ: ՀՀ իշխանությունները չպետք է պատասխանատվությունից խուսափեն: Եթե խուսափում են պատասխանատվությունից, ապա նրանք, ըստ էության, չեն հանդիսանում հայկական շահի պաշտպանությանն ուղղված քաղաքականություն իրականացնող սուբյեկտներ: ՀՀ իշխանությունները պետք է կողմնորոշվեն՝ ինչ են ուզում, հետո նոր փորձեն մեղավորներ փնտրել ինչ-որ արված կամ չարված գործողությունների համար»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը