21 03 2020

Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն

Վրաստանում հայտարարվում է արտակարգ դրություն

Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Վրաստանում մինչև ապրիլի 21-ը հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, արտակարգ դրություն հայտարարելու առնչությամբ վարչապետն արդեն դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

«Կոչ ենք անում Վրաստանի նախագահին ընդունել մեկ ամսով արտակարգ դրության մասին որոշումը»,-հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

Որոշումն ընդունվել է հիվանդության հարցերով միջգերատեսչական համակարգող խմբի հերթական նիստի արդյունքում: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 47-ի, որոնցից մեկն ապաքինվել է։

Հարցը դրվել է խորհրդարանի քվեարկությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ