20 03 2020

Հայաստանը ամենաերջանիկ երկրների ցանկում 116-րդ հորիզոնականում է

Հայաստանը ամենաերջանիկ երկրների ցանկում 116-րդ հորիզոնականում է

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օրվա առթիվ հրապարակել է ամենամյա «Երջանկության համաշխարհային զեկույց»-ը՝ World Happiness Report-ը, որում ներառված է 153 երկիր:

Զեկույցը կազմելիս մասնագետներն ամեն տարի կենտրոնանում են որևէ հստակ թեմայի վրա:

Փաստաթուղթը կազմելիս մասնագետները հաշվի են առնում մի շարք գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, տվյալ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև ուղղակի կապերը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիան և այլն:

Այս տարի ամենաերջանիկ երկների ցանկը կրկին գլխավորել է Ֆինլանդիան: Նրանից բացի լավագույն տասնյակում են հայտնվել Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը:

Ծավալուն ցանկը եզրափակում են Զիմբաբվեն, Հարավային Սուդանն ու Աֆղանստանը:  

Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, ցուցակում գրավում է 116-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը 73-րդ տեղում է, Վրաստանը հաջորդում է Հայաստանին` զբաղեցնելով 117-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 89-րդ տեղում է, Թուրքիան 93-րդ, իսկ Իրանը` 118-րդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ