19 03 2020

Արցախում կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

Արցախում կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

ՀՀ-ում և ամբողջ աշխարհում  նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մարտի 18-ին Արցախի Հանրապետությունում ձևավորվել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի նախագահությամբ: Այս մասին ասված է Արցախ/տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

«Կարևորելով ԶԼՄ–ների դերը՝ հանրային կարևոր իրողությունների համակողմանի և անաչառ լուսաբանման գործում, հանձնաժողովի շրջանակներում գործարկվում է տեղեկատվական շտաբ, որը համակարգելու է ԶԼՄ-ներին պաշտոնական տեղեկատվության տրամադրման գործընթացը և հանդիսանալու է Արցախում միակ տեղեկատվական միասնական հարթակը, որտեղ կտեղադրվի միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:

ԶԼՄ-ների մեր գործընկերներին նախապես տեղեկացնում ենք, որ մեզ մոտ տարբեր տեղեկատվական հարթակներից հավաքվելու են հանրության համար հետաքրքրություն ներկայացվող հարցադրումներ, որոնց պատասխաններն ըստ անհրաժեշտության տրվելու են կամ մեր լրահոսով, կամ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից լիազորված ներկայացուցիչների մամուլի ասուլիսների, հայտարարությունների կամ տեղեկատվական նյութերի տեսքով:

Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ