ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևորական Տեր Տաթև քահանա Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ-ում որպես «հերոս կին» միցանակ ստացած լրագրող Լուսի Քոչարյանին ուղղված շնորհավորանքին։
Գրառումն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորև․
«Հա մտածում էի չխոսեմ վարչապետի կնոջ մասին, հակապետական դրսևորում չցուցադրենք և այլն...բայց արդեն լռել չի լինում։ Առաջին տիկինը շնորհավորում ու գովերգում է ԱՄՆ ում «իբր հերոս կին» մրցանակ ստացած մի մեկին՝ լուսի քոչարյան անունով, ում հերոսությունը կայանում է իբր թե Հայաստանում սեփական ընտանիքում բռնության ենթարկված կանանաց կեղծ նամակներ պատրաստելու մեջ։ Սրա հերոսությունը նաև այն է, որ քարոզում է ազատվել Եկեղեցուց, հավատքից, 18 տարեկան լրացած աղջիկներին կուսությունից զրկել, մի խոսքով ամեն մի պղծություն ու պոռնկություն՝ «ազատություն» կեղծ որակման տակ։
Փաստորեն արդեն բացահայտ պոռնկություն, պղծություն, անհավատություն քարոզելը մեր երկրում հերոսություն է համարվում առաջին կնոջ մակարդակով։ Ամբողջ աշխարհում սատանան բացահայտ է արդեն պայքարում հավատքի դեմ, հատկապես ատելով ատում է Սբ Կույս Մարիամին իր անսահման սրբության ու բարության համար, իր մունետիկներին տարածում է հատկապես կուսության ու մաքրության դեմ պայքարելու համար։ Սրա մունետիկներից է լրբորեն ամեն մի սրբության դեմ պայքարող այս լուսի քոչարյանը, որին շնորհավորում ու գովերգում են պետական մակարդակով։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Հ.գ. ինձ բացարձակ արդեն չի հուզում, որ ձեզանից շատերը հիմա կգրեն բա սերժի ժամանակ էսպես կամ էնպես, կամ թե ՝ հերիք ծամեք մեր սիրելի վարչապետի՝ ընկեր նապոլեոնի միսը և այլն։ Անկախ քաղաքական անցուդարձից, անկախ նախկին ու ներկայից, բացաաաարձակ համոզված եմ ասածներիս ճշմարտացիությանը, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ։ Կներեք, որ միտքս ոչ-ով ավարտվեց, բայց դե ինչ արած...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը