24 04 2021

«Քահանան սատանայի հետ ճամփա չի գնում»․ Այս տարի Կաթողիկոսը վարչապետի հետ չէր այցելել Ծիծեռնակաբերդ

«Քահանան սատանայի հետ ճամփա չի գնում»․ Այս տարի Կաթողիկոսը վարչապետի հետ չէր այցելել Ծիծեռնակաբերդ

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիրը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամեն տարի Հայոց ցեղասպանության տարելիցին Ծիծեռնակաբերդ այցելում են պաշտոնական ու հոգևոր դասը միասին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք է հղում առ Աստված։ Այս տարի Կաթողիկոսը վարչապետի հետ չէր այցելել Ծիծեռնակաբերդ ու ընդհանրապես՝ հոգևոր դասից ոչ ոք չկար։ «Քահանան սատանայի հետ ճամփա չի գնում»-ի տրամաբանությամբ։

Այս տարի Նիկոլը գնաց բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ, անվտանգության մեծ միջոցառումներով, ուղեկցում էին բացի թիկնապահներից, մի քանի պաշտոնյա, այդ թվում՝ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանի թուլամորթությունը նաև էստեղ երևաց, մարդը, որ մերժել էր Նիկոլին, նրա հրաժարականն էր պահանջում, նրա հետ մասնակցում է պաշտոնական արարողության, ինչը համարում եմ անթույլատրելի։ Թող հետո առանձին գնայիր։ Կաթողիկոսը մերժել էր Նիկոլին ու չգնաց, ի՞նչ է, չի՞ սգում ցեղասպանության համար, չի՞ աղոթում։ Ու հեչ էլ պետք չէ ցույց տալ, թե ապրիլի 24-ին միասնական ես։ Էդ միասնականություն խաղալը անկապ ձևականություն է։

Եթե մերժում ես, պետք է մերժես ամեն օր, մինչև հասնես ուզածիդ։ Կլինի տոն օր, կլինի հիշատակի օր, աշխատանքային օր, թե հանգստյան, պետք է պայքարել թուրքին հավասար թշնամու՝ Նիկոլի դեմ, մինչև նա վայր դնի զենքերը և հեռանա իշխանության ղեկից։ Որովհետև նա որքան մնում է, այնքան շատ են մեր օրացույցում հայտնվելու հիշատակի օրերը։

Ձևականությունները մեզ կործանում են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ