Ես կուզեի, որ իմ եղբայրներն առողջ մնան: Ազատության հրապարակում լրագրողներին ասաց Տեր Շահե Հայրապետյանը, ով եկել էր այցելության հացադուլ հայտարարած պատերազմի մասնակիցներին:
«Ես ուզում եմ իրենց հետ լինել ընկերակից և ավելի ճիշտ մեթոդներով աշխատել: Մենք փորձեցինք իրար հետ արժեհամակարգ քննարկել՝ ինչ արժեքներ ունենք մեր առջև, և ես այնքան շնորհակալ եմ, որ առողջ դատողությունը հաղթեց: Ունենք նպատակ, այս սերունդը, որն անկախության սերունդ է, արդյոք պատահական սերունդ է, թե իրապես սերունդ է, որ կգա, կգանգնի իր սերնդակցի կողքին ու ձեռք-ձեռքի բռնած նպատակ կկատարի»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը