Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Երևան ժամանելիս ինքնաթիռում հարցաթերթիկ են տրամադրել բոլոր ուղևորներին, որպեսզի լրացնեն անուն–ազգանուն, հեռախոսի համար, ՀՀ–ում բնակության հասցեն։ Նա գրել է․
.«Երբ օդանավը ժամանում էր Երեւան, ուղեկցորդուհին հարցաթերթիկ բաժանեց, որտեղ պետք է լրացնեինք չվերթը, մեկնման վայրը, նստատեղը օդանավում,ինչպես նաեւ անձնական տվյալներ՝ անուն ազգանուն, հեռախոսի համար, Հայաստանում բնակության հասցեն։ Ուղեկցորդուհին բացատրեց, որ այս քայլը Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունն է, եւ նպատակն այն է, որ օդանավի ուղեւորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելու դեպքում հնարավոր լինի ստուգել նաեւ մյուսներին։ Ինչ խոսք, գովելի քայլ է հայրենի իշխանությունների կողմից։Սակայն զարմանալի կլիներ, եթե ամեն ինչ հարթ ընթանար։ Իսկ տարօրինակությունը սկսվեց հենց ժամանումից հետո, երբ ժամանման սրահում փնտրում էի պատասխանատուին, ով պետք հավաքեր եւ մուտքագրեր ժամանողների տվյալները։ Երկարատեւ անպտուղ փնտրտուքից հետո լրացրած հարցաթերթիկը ստիպված նետեցի աղբարկղը:Հենց այսպես էլ ապրում ենք ու պայքարում կորոնավիրուսի դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը