ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 23-ին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում 4 օր՝ մայիսի 28-31-ը կլինի ոչ աշխատանքային:
Հիշեցնենք, որ նմանատիպ որոշում էր կայացվել նաեւ հունվարին, երբ հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել էր փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Արդյունքում հունվարի 25-28-ը հայտարարվել էր ոչ աշխատանքային:
Նշենք, որ մայիսի 28-ը տոն է՝ Առաջին հանրապետության օրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը