Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Բալիի միգրացիոն ծառայությունը կառավարության որոշմամբ արգելել է վերջին 14 օրվա ընթացքում Չինաստան այցելած ՀՀ 3 քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին հայտնել է The Jakarta Post-ը:
Երկրում արգելվել է 17 օտարերկրացիների մուտքը, այդ թվում՝ չորս բրազիլացիներ, երեք հայեր, երկու մարոկկացիներ, երկու չինացիներ եւ մեկական բրիտանացի, ռուս, գանացի, ուկրաինացի, նորզելանդացի եւ ռումինացի:
Բալիում իշխանության արգելքի հետեւանքով շուրջ 5000 չինացի զբոսաշրջիկ, հավանաբար, կմնա երկրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը