«Անցյալ տարին արտակարգ դեպքերի քանակով աննախադեպ էր, օրինակ՝ անցյալ տարի 10 237 հրդեհ է եղել, իսկ 2018 թվականին՝ 6500: Ընդհանրապես, անցյալ տարի աճել են բոլոր տեսակի արտակարգ դեպքերը՝ պայթյուններ, փլուզումներ, քարաթափում և այլն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի մեկ հրշեջ է զոհվել՝ աշխատանքի ընթացքում, մեկն էլ ծանր վիրավորվել. «Երիտասարդի կորուստը ցավալի էր, դաս քաղելով՝ ղեկավար անձնակազմին պահանջ ենք դրել արդարացված ռիսկի պայմաններում աշխատել և կարողանալ զերծ պահել մեր փրկարարներին և հրշեջներին ավելորդ ռիսկերից: Նրանք անընդհատ վտանգի պայմաններում են աշխատում»:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը