News.am-ը գրում է․ «Արմավիր-Երեւան մայրուղու վրա բողոքի դուրս եկած մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր-Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան: Մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպման է եկել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Արգավանդի խաչմերուկն այս պահին փակ է մեծաքանակ ոստիկանական ուժերի կողմից: Նրանք չեն թույլատրում հունվարի 30-ին մահացած զինծառայողի դագաղը Երեւան տեղափոխող հարազատների տեղաշարժը:
Նշենք, որ հարազատները ցանկանում են մահացած զինծառայողի դին տեղափոխել պաշտպանության նախարարություն:
Այս պահին հարազատների հետ բանակցում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը