30 01 2020

Երևանի քաղաքապետարանին ևս մեկ աղբատար «ԿամԱԶ» են նվիրել

Երևանի քաղաքապետարանին ևս մեկ աղբատար «ԿամԱԶ» են նվիրել

Երևանի քաղաքապետարանին հերթական «ԿամԱԶ» ավտոմեքենան են նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հիշում ե՞ք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:

Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» ավտոմեքենան»,-նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ