24 01 2020

Հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info

Հայկական զինուժի կորուստները 2019–ին. Razm.info

Razminfo-ն գրում է․ «Հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14–ը ժամկետային են։

Ըստ աղբյուրի՝ 2019–ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։

Նշվում է, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ ԿԱՊՎԱԾ» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։

Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներինին։

Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2): Նշենք, որ Razm.info-ն սկսել է հայկական բանակի կորուստների վիճակագրություն կազմել 2013 թվականից և այդ տարուց ի վեր 2019–ին գրանցվել է ամենափոքր թվով մարտական կորուստները։

Ինչ վերաբերում է վիրավորներին, նշենք՝ ըստ դատախազության տրամադրած տվյալների, 2019 թվականի ընթացքում հակառակորդի գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 14 զինծառայող, 2018-ին՝ 22, 2017-ին՝ 50։

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բաց աղբյուրներից և գերատեսչություններին ուղարկված լրագրողական հարցումներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ