24 01 2020

Եկատերինբուրգ-Երևան ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է օդանավակայան

Եկատերինբուրգ-Երևան ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է օդանավակայան

Եկատերինբուրգ- Երևան չվերթի ինքնաթիռը հետ է դարձել անսարք կանգնակի տվիչի պատճառով, որն սկսել է ահազանգել։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ տրանսպորտի Ուրալի քննչական վարչությանը։

Ինքնաթիռի մեջ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։ Թռիչքի մեկնակից մեկ ժամ հետո ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդակայան։

 Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում։ Տուժողներ չկան, ինքնաթիռը վնասներ չի կրել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ