23 01 2020

Պատանդ է վերցրել, պահանջել Վիկտոր Սողոմոնյանին․ ականատեսը՝ զինված հարձակման մասին

Պատանդ է վերցրել, պահանջել Վիկտոր Սողոմոնյանին․ ականատեսը՝ զինված հարձակման մասին

«Օֆրա» ընկերության աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Էրեբունի պլազա» մուտք գործած անձն ընկերության աշխատակիցներից մեկին պատանդ է վերցրել և պահանջել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, փորձել  բարձրանալ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ:

«Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ