Ոստիկանությունը բանակցություններից հետո վնասազերծեց անկանոն կրակոցներ արձակած անձին։ Հիշեցնենք, որ անհայտ անձը զենքով ներխուժել էր բիզնես կենտրոն և պահանջներ հնչեցրել։ Շենքը շրջպատել էին ոստիկանները։
Դեպքի վայրում էին նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Շենքում են գտնվում մի շարք գրասենյակներ, որոնց աշխատակիցները չէին կարողանում ել ու մուտ անել, իսկ շենքի առաջին հարկում գտնվողները փաստացի պատանդի կարգավիճակում էին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է կրակոցներին՝ նշելով․ «Բռնության որևէ դրսեւորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը