23 01 2020

Էս պահին պետք ա դադար վերցնենք․ Փաշինյանը ներկայացրեց «Արմաթ»-ի խնդիրը



««Արմաթ» լաբորատորիաների ծրագրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին։ 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, իսկ ահա 2018 եւ 2019 թվականներին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ: Այսինքն, 3 տարվա ընթացքում 188 մլն դրամ, իսկ 2 տարվա ընթացքում 1.296 մլրդ դրամ: Մինչև հեղափոխությունը, 3 տարվա ընթացքում Հայաստանում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա: Իսկ հեղափոխությունից հետո բացվել է 255 «Արմաթ» լաբորատորիա: Այսինքն, կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ, և այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ո՞րն է պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից և մենք ասում ենք՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ