«Արդեն ուժի մեջ է մտել ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագիրը, համաձայն որի արդեն 2 երկրների միջև փոխադարձաբար մեր քաղաքացիների համար սահմանվել է առանց արտոնագրերի առանց վիզայի մուտքի ռեժիմ։ Սա շատ կարևոր նշանակություն ունի թե՛ տնտեսական , թե՛ սոցիալ-մաշկության և թե՛ քաղաքական առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Նա նշեց, որ այն կարևոր է նաև զբոսաշրջային տեսանկյունից․ «Նախ սա առաջին հերթին վերաբերմունք է երկրների քաղաքացիների նկատմամբ վստահության, որ նրանք առանց մուտքի արտոնագիր ստանալուց վստահաբար ցանկացած պահի տոմս գնեն և փոխադարձաբար գան կա՛մ Հայաստան, կա՛մ Չինաստան։ Սա լավ հնարավորություն է թե՛ զբոսաշրջային այցելությունների քանակի ավելացման և թե՛ նաև գործարար շրջանառության համար ներդրումների հնարավորության համար»։
Մանրամասն՝ տեսանյութ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը