05 02 2021

Տնտեսության ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է․ Մեխակ Ապրեսյան



Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով տնտեսության ամենատուժած ոլորտը զբոսաշրջությունն է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ապրեսյանի խոսքով՝ այս տարի բոլոր ջանքերը պետք է կենտրոնացնել, որպեսզի զբոսաշրջությունը հնարավոր լինի փրկել փլուզումից։ Իսկ ի՞նչ պետք է անել ոլորտը ոտքի կանգնեցնելու համար։

«Պետք է զբոսաշրջության ոլորտը արագ զարգացնելու համար ծրագիր մշակել։ Թիրախում պետք է լինի ներգնա զբոսաշրջության զարգացումը։ Անհրաժեշտ է նաև որոշակի բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև գործարար ներդրումային մրցակցային միջավայրը բարելավել։ Շատ կարևոր է նաև, որ մենք աշխարհին ապացուցենք, որ Հայաստանն, ինչպես միշտ, կարող է բարձր մակարդակով, ջերմորեն հյուրընկալել  այցելուներին»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ