2019 թվականին 500 մլն դրամ շրջանառությունը գերազանցած շատ կազմակերպություններ կան, որոնք ողնաշարային նշանակություն ունեն, և նրանք նույնպես կարողություններ են համարվում զբոսաշրջության ոլորտում: Նրանք ընդլայնել են իրենց բիզնեսը, մեծ թվով զբոսաշրջիկներ են ընդունում, շատ աշխատատեղեր ունեն, շատ էլ հարկեր են վճարել: Նրանք նույնպես կարևոր են, որ ընդգրկված լինեն այս աջակցության ծրագրերում, նրանց պետք չէ դուրս թողնել: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը