Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ զբոսաշրջության վրա կորոնավիրուսի բացասական հետևանքներին:
«Եթե վերցնենք դեռ առաջին կիսամյակի տվյալները, իսկ առաջին կիսամյակի հրապարակված վիճակագրական տվյալներով՝ ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 311 հազար: Դա, եթե նկատենք, առաջին եռամսյակի տվյալն է, ինչը նշանակում է, որ երկրորդ եռամսյակը մենք ամբողջությամբ կորցրել ենք, իհարկե, հայտնի պատճառներով: Երկրորդ եռամսյակին ընդհանրապես որևէ այցելություն չի եղել, և արտագնա զբոսաշրջությունը նույնպես 0 է եղել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը