«Դալմա գարդեն մոլը» հայտնում է, որ ԱԻՆ և ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեի աշխատակիցների շրջայցերի ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում շենքի կառուցվածքային կամ այլ տեսակի խնդիրներ չեն հայտնաբերվել։
«Շենքն ապահով է և ամուր։ Վաղը՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 10։00-ից «Դալմա Գարդեն մոլն իր դռները կրկին կբացի իր սիրելի այցելուների առջև»,– նշված է հաղորդագրության մեջ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը