24 11 2022

Դեսպանատների համար նոր շենքեր են ուզում ձեռք բերել․ «Փաստ»

Դեսպանատների համար նոր շենքեր են ուզում ձեռք բերել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում, Գերմանիայում և Իտալիայում հավատարմագրված ՀՀ դեսպաններն ակտիվ հանդիպումների մեջ են այդ երկրների տարբեր շրջանակների հետ։

Խնդիրն այն է, որ, ինչպես հայտնում է ԱԳՆ մեր աղբյուրը, առաջիկա մեկ տարվա ընթացքում եվրոպական և ասիական մոտ 10 երկրում հայաստանյան իշխանությունները մտադիր են դեսպանատների նոր շենքեր ձեռք բերել, իսկ գործընթացն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի անմիջական վերահսկմամբ:

Ավելին, ըստ տեղեկությունների, քննարկվող տարածքների լուսանկարներն անձամբ ուղարկում են Փաշինյանին՝ հավանություն ստանալու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ